ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կուժն ու կուլան էլի լրագրողների գլխին է ջարդվում

Կուժն ու կուլան էլի լրագրողների գլխին է ջարդվում
19.02.2018 | 21:37

Զարուհի Փոստանջյանն իր «Երկիր ծիրանի» կուսակցությունով քաղաքապետարանին անընդհատ գործի է դնում: Ստացվում է, որ մինչև Փոստանջյանը սկանդալ չի սարքում, քաղաքապետարանը տեղից չի շարժվում: Սրանով քաղաքային իշխանություններն ապացուցում են, որ քանի դեռ հանրային հնչեղություն որևէ հարց չի ստացել, իրենք մատը մատին չեն տալիս: Սակայն, ցավոք, միշտ չէ, որ նրանք Փոստանջյանի «դասերից» հանրօգուտ եզրահանգումների են գալիս: Այդպես եղավ նաև այսօր:


Պարզվեց, որ մինչև այսօր քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգված էր, բայց այսօր, երբ Զարուհի Փոստանջյանը սեփական նախաձեռնությամբ ցուցանեց քաղաքապետարանի որոշ սենյակների «պարունակությունը», քաղաքապետարանի ղեկավարությունը հանկարծ հասկացավ, որ լրագրողները ոչ կանոնակարգված են աշխատում վարչական նշանակության այդ շենքում: Հետաքրքիր է, ինչ ունի թաքցնելու Երևանի քաղաքապետարանը, որ կայծակնային արագությամբ խորհրդակցություն հրավիրեցին ու պաշտոնյաներին հրահանգեցին՝ սահմանափակել լրագրողների մուտքն ու ելքը քաղաքապետարան: Էն էլ ի՜նչ խորհրդակցություն՝ բոլորն իրար գլխի էին հավաքվել, որ տեսնեն, թե ինչ անեն էդ ամենատես լրագրողներին:
Հանուն արդարության պետք է ասել, որ մինչ ԵԾ-ի՝ ավագանու անդամ դառնալը, Երևանի ավագանու նիստերն այնքան անհետաքրքիր էին, որ լրագրողներն ինքնակամ չէին մասնակցում նիստերին, որովհետև ասելիքի, գործի բացակայություն կար: Չնայած այսօր էլ գործ ու ասելիք չկա, բայց ինտրիգ հաստատ կա:
Սակայն Տարոն Մարգարյան-ԵԾ թնջուկի հանգուցալուծման գործում լրագրողները խանգարող գործոն չեն: Իրական խնդիրը թողած, զարմանալի է, ում հետևից է ընկել մի ողջ քաղաքապետարան: Ստացում է, որ կուժն ու կուլան էլի լրագրողների գլխին է ջարդվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ